Ֆուտբոլային տրամադրությունները չեն մարում և քննարկումները, վերլուծություններն ու խոսակցությունները շարունակվում են և հանգեցնում նորանոր բացահայտումների։

Բացահայտումները երբեմն հասնում են զավեշտի։ Արդեն մի քանի օր է ինչ սոցտիրույթում անդադար խոսում են այն մասին, որ Մեսսին ագությամբ հայ է։ Այս զավեշտալի թեմային է անդրադարձել նաև Նաիրա Զոհրաբյանը։

Նա համացանցային իր տիրույթում կիսվել է մի օգտատիրոջ վերլուծությամբ և կից գրել․ «Մեր գործընկեր Փայլակ Ֆահրադյանի լրագրողական փայլուն հետաքննությունը։ Հայ է ոչ միայն Մբապպեն, այլ նաև՝ Մեսսին։ Ավելին, վերջինս Արարատի մարզից է՝ Մեսյան հարգված գերդաստանից»։

Այս հրապարակումը շատերի ծիծաղն է առաջ բերել։ Օգտատերերը մեկնաբանություններում ակտիվ են եղել և կիսվել սեփական կարծիքներով։ Ոմանք էլ ուղղակի չեն կարողացել պարապես ծիծաղել այս հումորի վրա և կողքով անցնել․ չէ որ սա ընդամենը հեգնանք է։

Նրանք նշում են, որ նման մոտեցումն ուղղակի դեգրադացիայի է նման։