«Հայրիկ». Մարտին Մկրտչյանի երգը


Համացանցում հայտնվել է Մարտին Մկրտչյանի նոր երգի կատարումը: Երգը կոչվում է «Հայրիկ»։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Սերգեյ Կարինյանն է, գործիքավորումը՝ Կարեն Սևակի, ռեժիսոր՝ Տիգրան Ավետիսյան:

Մարտինը սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանի վարժարանում, 2001- 2009թթ` համալսարանում` ավարտելով նաև մագիստրատուրան:

2007թ. Հայաստանի Հանրային հեռուտատեսության «Ոսկե կլառնետ» երաժշտական հաղորդաշարում ճանաչվել է հաղթող: Իսկ 2009-2011թթ մասնակցել է բազմաթիվ համերգների, ստացել մրցանակներ:

2011 թ. հոկտեմբերի 30-ին՝ առաջին ալբոմի լույս տեսնելու կապակցությամբ, Մարտին Մկրտչյանը ունեցել է մեծ մենահամերգ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզա-համերգային համալիրիում: Դահլիճը լեփ լեցուն էր, ինչը շատ քիչ արտիստների է հաջողվում:

Մարտին Մկրտչյանը համերգներով հանդես է գալիս բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա և այլն:

Նրա նոր երգը ստորև՝


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!