Ռաֆայել Երանոսյանը հազարավոր հետևորդներ ունի, ովքեր բարձր են գնահատում դերասանի տաղանդը։ Ռաֆայելին հաճախ կարելի է տեսնել նաև երգելիս և պետք է նշել, որ այն հրաշալի է ստացվում նրա մոտ։

Ռաֆայելը նաև հայտնի է իր յուրօրինակ հումորով։ Համացանցային հարթակներում նրա հրապարակումները համեմված են դերասանի յուրատեսակ հումորով և գրավիչ են։

Այս անգամ Ռաֆայելը հանրայնացրել է հայրիկի հետ համատեղ լուսանկար, որտեղ ջերմ փարված է հայրիկին։ Լուսանկարին կից նա գրել է․ «Իմ հպարտություն, իմ ուժ, իմ Պաապասս․․․»։

Դերասանի երկրպագուներին հուզել է հրապարակումը։ Նրանք մեկնաբանություններում նշել են, որ անչափ հաճելի է ականատես լինել հայր և որդու նման ջերմ հարաբերությունների,

իսկ օգտատերերից մեկն էլ գրել է․ «Աստված երկար կյանք և առողջություն տա Ձեր հայրիկին։ Ասեմ նաև, որ հայրիկը ձեզանից սիմպատիչնի է»։ Իհարկե մեկնաբանությունը հումորային բնույթ ունի, և օգտատերը հաճոյացել է հենց դերասանին։