Հայտնի տեսանյութի հերոսի ով լինելը պարզվել է


Արդեն մի քանի օր է համացանցն ուղղակի պայթում է  հայ զինվորի հերոսական դրսևոման մասին պատմությամբ։

Տղան իսկապես ցույց տվեց հայի իրական տեսակը և իր արարքով շատ շատերին ապացուցեց, որ հայրենասիրությունն  առաջնային է, առանց հայրենիքի մարդը ոչինչ է, ուղղակի  ոչինչ․․․ Հանրությանն անչափ շատ էր հետաքրքրում, թե ով է հայտնի տտեսանյութի այդ հերոսը։

Բոլորն էլ ցանկանում են նրան դեմքով ճանաչել, քանզի տեսանյութում հերոսի դեմքը չի երևում ցածր որակի պատճառով։

Բոլորն էլ ցանկանում են ճանաչել հերոս տղայի ով լինելը, որպեսզի սերունդները նրան դեմքով ճանաչեն և ապրեցնեն դարեդար։ Եվ ահա կարճ ժամանակ անց պարզվում է, որ տեսանյութի մեջ ադրբեջանական վաշտի դեմ միայնակ կանգնած և կյանքը տված հայրենակիցը Տարոնն է:

Համադրելով եղած փաստերը, գույները, զինվորի նախկին նկարները, ինչպես նաև զինակցի պատմած տեղեկությունները, կարելի է 95 տոկոսով եզրակացնել՝ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։ Մանրամասն տեղեկություններն ավելի ուշ կլինեն։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։


Понравилась статья? Поделиться с друзьями: