Հայտնի սննդաբանը նշել է առողջ սնվելու ամենատարածված սխալները


Առողջ և բարեկազմ, գեղեցիկ մարմին ունենալու համար բոլոր մասնագետները միաբերան փաստում են, որ առաջնային նախապայմանը ճիշտ սննդակարգն է։

Ճիշտ և առողջ սնվելը նպաստում է էներգիայով լի լինել, բարձրացնում է աշխատունակությունը և օգնում լինել առողջ և իհարկե բարեկազմ տեսք ունենալ։ Ռուս հայտնի սննդաբան Ալբինա Կոմիսարովան նշել է մի քանի սխալներ, որոնցով մարդիկ առաջնորդվում ճիշտ սննդակարգի ժամանակ։

Նախ նշել է, որ գլյուտենից, կաթնամթերքից, ինչպես նաև մրգերից հրաժարվելը չի օգնում նիհարելուն։ Ոչ մի գիտական հիմնավորում չկա, երբ առանց մրգերի դիատաները լավ արդյունքներ կարող են ապահովել։

Դիետոլոգը նշել է, որքան էլ ճիշտ և ընդունելի է նախաճաշը, սակայն եթե անձը տարիներ շարունակ չի նախաճաշել, ապա երբեք պետք չէ ստիպողաբար նախաճաշել։ Սննդաբանը նաև նշել է, որ ամենատարածված սխալներից մեկն էլ միտումնավոր ուտելը կամ ավելի վատ՝ քաղցած մնալը և միտումնավոր չուտելն է։

Կոմիսարովայի խոսքով՝ գիրանում են, առհասարակ, երբ չարաշահում են սնունդը և ֆիզիկապես պասիվ ապրելակերպ են վարում։


Понравилась статья? Поделиться с друзьями: