«Հայտնի պոռնոաստղ կար՝ Չիչոլինան, դեպուտատ դարձավ, բայց չդադարեց աստղ լինել, ինչպես կապիտուլյանտը»․ Արմեն Աշոտյան․ տեսանյութ


ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ասուլիսի ժամանակ սուր քննադատական խոսքով է հանդես եկել։

Լրագրողի այն հարցին, թե «Պատիվ ունեմ» դաշինքի համագործակցությունը հնարավո՞ր է ՔՊ-ի հետ և ինչո՞ւ են նրանք շարունակում վարչապետին անվանել  «կապիտուլյանտ», Աշոտյանը նախ նշել է, որ ինքը շատ լավ հասկանում է, որ հարցը պրովոկացիա է հետապնդում, ապա պատասխանել է, որ ժամանակին հայտնի պոռնոաստղ կար՝ Չիչոլինան, ով որոշեց դառնալ քաղաքական գործիչ և դարձավ իտալական պառլամենտի անդամ, սակայն նա չդադարեց պոռնոաստղ լինելուց։

«670 000 ձայն հավաքելա, քերել ա  ինչ ա արել, բայց նա չի դադարել լինել կապիտուլյանտ վիժվածք, դա չի մաքրում իրան ոչ մի բանից»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը։

Իսկ համագործակցության հետ կապված՝ Աշոտյանը պատասխանել է, որ որոշ ուժերի հետ բնական դաշմնակիցներ են, իսկ ՔՊ-ական անդամներից ոչ մեկին անգամ ձեռք չի մեկնում։

Նշել է, որ խորհրդարանից դուրս էլ իրենց պայքարը շարունակվում է, իրենք չեն դադարելու պայքարելու։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: