Հայտնի նկարի քաղաքացին արձագանքել է իր հասցեին տարածվող սուտ լուրերին


Երբ օրեր առաջ Ն․ Փաշինյանն այցով Արարատի մարզ էր մեկնել, իսկ հետո հանդիպել մարզի քաղաքացիների հետ, ներկայիս ընդդիմադիր որոշ շրջանակներ սկսեցին տարածել լուսանկարներ՝ թիրախավորելով մարդկանց։

Նրանք տարբեր նկարներով փորձում էին ցույց տալ, որ վարչախետի հետ հանդիպման և բարևելու համար նույն մարդկանց են տանում։ Լուսանկարներից մեկի մեջ թիրախավորված քաղաքացին՝ Լևոն Աթոյանը, ուղիղ եթերով բացատրել է եղելությունը։

Նա ցույց է տվել իր աշխատավայրը, որտեղից դուրս է եկել իր աշխատավայրի մոտ եկած վարչապետին ողջունելու համար, անմիջական հարևանությամբ ողջունել է նրան, ապա վերադարձել իր «աշխատասեղանի» մոտ, որտեղ քիչ անց մտել է վարչապետը։

Դրանից հետո նրան սկսել են մեղադրել նույն հագուստով վարչապետի հետ տարբեր վայրերում հանդիպումներում որպես «շրջիկ» քաղաքացի մասնակցելու մեջ։

Երիտասարդ մեկնաբանում է եղելությունը՝ պահանջելով, որ հեռացնեն իր անձին վերաբերող սուտ լուրերը։Լևոն Աթոյանի ուղիղեթերային մեկնաբանության նյութը ներկայացնում ենք ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!