Այլ ազգերի ներկայացուցիչները հաճախ են հայկական և թուրքական մշակույթները նմանեցնում միմյանց։ Թուրքական մշակույթի որոշ ներկայացուցիներ առանց թաքցնելու հիանում են հայ երգարվեստով։

Եվ ահա այս նյութում ցնակնանում ենք ներկայացնել մի թուրք երգչուհու, ով այնքան հիացած է հայ երգարվեստով, որ նույնիսկ համերգի ժամանակ հայկական երգ է կատարում։

Երգչուհին Սեզեն Աքսուն է, ով բավականին սիրված է իր հայրենակիցների կողմից։ Նա իր համերգներից մեկի ժամանակ կատարել է իր երգացանկից մի երգ, որտեղ անընդհատ կրկնվում է լաց մի լինի արտահայտությունը։ Երգչուհին այդ երգի ավարտին հուզվել և սկսել է լաց լինել։

Հանդիսատեսը նրան հանգստացնելու համար սկսել է երգել երգի այդ հատվածը, որտեղ հնչում է՝ լաց մի լինիր բառերը։

Նույն համերգի ժամանակ Սեզեն Աքսուն երգել է հայերեն և քրդերեն լեզուներով երգեր և հիացրել հանդիսատեսին։ Համերգի ուշագրավ այդ հատվածներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։