Հայտնի է Վարդուհի Վարդանյանի ապագա թոռնիկի անունը. երգչուհու հարսը գրառում է կատարել


Վարդուհի Վարդանյանին հիշում են շատերը։ Վաղամեռիկ երգչուհին մնաց շատ  շատերի հիշողության մեջ։

Իսկ նրա միակ որդուն՝ Ռուբենին, հետևում են շատերը և հետաքրքրվում նրա կյանքի իրադարձություններով, ուրախանում ձեռքբերումներով և հաջողություններով։

Ռուբենը գրեթե մեկ տարի է, ինչ ամուսնացել է և կազմել գեղցեիկ ընտանիք։ Նրա ընտրյալը Մերին է։ Նրանց ամուսնության քավորությունը վստահվել է Սիրուշոյի ընտանիքին, ինչպես որ խոստացել էր հենց ինքը՝ Սիրուշոն։ Զույգն արդեն սպասում է իր առաջնեկին։

Ինչպես հայտնել էր Մերին, նրանք դուստր են ունենալու։ Վարդուհի Վարդանյանի հարսիկը համացանցային հարթակում ակտիվ է և երբեմն հարց ու պատասխան ձևաչափում շփվում է հետևորդների հետ և պատասխանում նրանց հարցերին։

Այս անգամ վերոնշյալ ձևաչափում գերակշռող հարցերը եղել է նրանց ապագա դստեր անվան վերաբերյալ։ Մերին նշել է, որ դստերը պատրաստվում են շնորհել Վարդուհի անունը։

Մերին հավելել է, որ իրեն լավ է զգում և անհամբերությամբ սպասում է դստեր՝ փոքրիկ Վարդուհու լույս աշխարհ գալուն։


Понравилась статья? Поделиться с друзьями: