Հայտնի է, թե ով կմարմնավորի Կին-կատվին՝ նոր «Բեթմենում»


Ինչպես հայտնի է, շուտով կմեկնարկեն նոր «Բեթմեն» ֆիլմի նկարահանման աշխատանքները, որի գլխավոր դերակատարը կլինի Ռոբերտ Փաթինսոնը։ Այս մասին հայտնի է դարձել մի քանի ամիս առաջ։ Այս պահին ֆիլմի ստեղծագործական խումբը մնացած դերերի համար դերասանների փնտրտուքի մեջ է։ Օրերս համացանցում լայն քննարկվում էին ֆիլմում Կին-կատվի դերի հավակնորդները։ Այսպես, ռեժիսոր Մեթ Ռիվզի ցանկում նշվում էին Լյուպիտա Նիոնգոն, Տեսսա Թոմփսոնը․ Գուգու Մբատա Ռոն։ Բաղձալի դերը, սակայն, բաժին հասավ Զոի Կրավիցին։

Նա արդեն համատեղ լսումներ է անցկացրել Ռոբերտ Փաթինսոնի հետ, և ռեժիսորը հավանել է դրանք։ Տարբեր ժամանակներում Կին-կատվին մարմնավորել են Ջուլիանա Նյումարը, Միշել Փֆայֆերը, Հոլի Բերրին և Էնն Հեթուեյը։

Նշենք, որ ֆիլմի մասնակիցների ողջ ցանկը դեռ հաստատված չէ։ Շշուկներ կան, որ Ջեֆրի Ռայթը կարող է մարմնավորել ոստիկան Գորդոնին, իսկ Ջոն Հիլը՝ չարագործներից մեկին։ Ֆիլմի նկարահանումները ծրագրվում են սկսվել այս տարվա ավարտին, իսկ պրեմիերան կկայանա 2021-ի հունիսին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!