Բոլորի կողմից հայտնի դերասան Առնոլդ Շվարցնեգերվն այսօր վթարի է անմիջական մասնակից է եղել։ Մեքենան վարել է ինքը՝ յոթանասունչորսամյա դերասանը։

Մարդիկ, ովքեր վթարի ականատեսներն են եղել, պատմում են, որ բախումը սարսափելի ուժգին էր և նման էր ֆիլմի դրվագի, ասես՝ ֆիլմ էին նկարահանում։ Շվարցնեգերի մեքենան ամենագնաց էր։ Վերջինս էլ բարձրացել է կարմիր Prius-ին, որի վարորդը կին է եղել։

Սև ամենգնացը բարձրացել է կարմիր մեքենայի վրա, որի հետևանքով էլ կին վարորդը տուժել է․ նա վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դերասանը վասվածքներ չի ստացել։

Նշվում է՝ խախտման հեղինակը եղել է Առնոլդը, ով չի ենթարկվել կարմիր լույսի հրահանգին և շարունակել է վարել մեքենան՝ կատարելով շրջադարձ անթույլատրելի ժամանակ։ Վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։

Դերասանը տանից նոր էր դուրս եկել։ Այն վթարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։