Նախօրեն խորհրդանշական ու կարևոր օր էր, քանի որ հայկական միջավայրում նշվում էր Զատկի տոնը, որն ընկալվում է որպես Քրիստոսի հարության և մեղքերից զատման, մաքրագործման տոն։ Այս օրը շատերը յուրահատուկ տոնակարգով են նշում։

Ոմանք ընտանիքների հետ գնում են եկեղեցիներ, ոմանք հավաքվում են հատուկ սննդակարգով պատրաստված զատկական սեղանի շուրջ։ Շատերն իրենց օրվա մասին պատմող լուսանկարային կադրեր հրապարակեցին։

Ըստ հրապարակված լուսանկարների՝ պարզ է դառնում, որ Զատկի տոնը եկեղեցի գնալով են նշանավորել Քյոսայանները։ Հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը մոր և կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի հետ այցելել է հայկական եկեղեցի։ Նրանց հետ է եղել նաև Եվգենի Պետրոսյանը։

Ընտանիքի ու ընկերների հետ Սաղմոսավանք է այցելել դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը։ Նա ևս պայծառ լուսանկարներ է հրապարակել կիրակնօրյա խորհրդանշական օրվանից։

Լուսանկար է հրապարակել նաև արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանը։ Լուսանկարում նա դուստրերի հետ է։ Նա այդ պայծառ լուսանկարով էլ շնորհավորել է բոլորի Սուրբ Զատկիը։