Հայտնաբերվել է աշխարհում առաջին հղի մումիան․ անհավանական մանրամասներ


Եգիպտոսը դարեր շարունակ համարվել և շարունակում է համարվել հետաքրքրական կետ Երկրագնդի վրա։

Բուրգերը, մումիաները այսչափ ուսումասիրվելուց և բացահայտվելուց հետո էլ շարունակում են մնալ չբացահայտված և առանձնակի հետաքրքրություն առաջացնող։

Վարշավայի ազգային թանգարանում ժամանակին հավաքագրել և պահպաել են եգիպտական մումիաներ։ Այդ մումիաներից մեկը դուրս են բերել կրկին  ուսումմասիրության նպատակով։

Դուրս բերման պատճառն այն է, որ մումիաներից մեկին տարիներ շարունակ մտածել են, որ տղամարդ է, սակայն պարզվել է, որ այն ոչ միայն տղամարդ չէ, այլ կին է, այն էլ՝ հղի։

Վարշավայի գիտնականները սոնոգրաֆիկ ուսումնասիրություն են անցկացրել և որովայնի հատվածում նկատել են պտղին․ այն եղել է մոտավորապես 28-29 շաբաթական։

Նրանք զարմացել են  և չեն կարողացել վերհանել պատճառը, թե ինչու կնոջը մումիայի վերածելուց առաջ սաղմը չեն  հեռացրել։ Սեռի վերաբերյալ ոչինչ պարզել չի հաջողվել գիտնականներին։ Կնոջ տարիքը մոտավորապես 20-30 է։

Այս մումիան իր տեսակի  մեջ եզակի է։ Կնոջ մահվան վերաբերյալ պարզաբանումներ չեն կարողացել գտնել։


Понравилась статья? Поделиться с друзьями: