Այս օրերին անընդհատ քննարկվում և քննադատվում է հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի արարքը։ Հայ հանրությունը վիրավորվել է մեծ լսարան ունեցող այս հայուհու անտարբերությունից։

Բանն այն է, որ Գոհարը որևէ կերպ չի անդրադառնում Հայաստանի այս ծանր ո դժվարին վիճակին։ Նա շարունակում է վարել իր էջն այնպես, ինչպես միշտ էր։

Նա միլիոնավոր օգտատերեր ունի։ Նրա օգտատերերի ցանկում կարելի է հանդիպել տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Նրա աշակերտներից մեկը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ տեսացիկի առջև պատռել է Գոհարից ստացած դիմահարդարման դասընթացի վկայականը։

Ալինա Սարգսյանը իր խոսքում նշել է, որ Գոհարին շատ էր սիրում, ում մոտ սովորել է ոչ միայն դիմահարդարման դասեր, այլ նաև մարդ լինել և հիմա ապշած է նրա անտարբերությունից։

Նա լռում է, քանի որ իր լսարանում կան նաև թուրքեր և նա չի ցանկանում կորցնել նրանց և ցանկանում է ավելի շատ գումարներ վաստակել։