Ամերիկաբնակ հայ երգչուհի Լիլուն շարունակում է ակտիվ մնալ համացանցային տիրույթում և սերտ կապ պահպանել հետևորդների հետ։

Սոցիալական հարթակը Լիլուի համար նաև սերտ կապ է հայրենիքի հետ։ Երգչուհին ներայացնում է ընտանեկան դրվագներ, հանգստից կադրեր, ժամանց և այլն։ Հաճախ նաև զայրանում է այս կամ այն անարդար տարաբնույթ իրավիճակներից։ Երկու երեխաների մայրիկը նաև օժտված է դերասանական կարողություններով։

Նա հումորային հոլովակներ է հանրայնացնում, որտեղ երգչուհին ծաղրում է տգիտությունը, անկրթությունը։ Լիլուն դա կատարում է հումորային մոտեցմամբ։ Այս անգամ երգչուհին ոչ պակաս հումորային հոլովակ է ներկայացրել։

Այն որդու՝ Ռոբերտի մասնակցությամբ է։ Ռոբերտը հոլովակում դաս է սովորում և ինչպես նկատելի է՝ նա սերտում է հայերեն տառերը։ Մայրը տեսախցիկի առջև հարցնում է, թե ո՞վ է ստեղծել Հայոց տառերը։

Առաջին դասարանի տղան շփոթվում է և ասում, որ մայրիկն է ստեղծել։ Պահը բավականին զվարճալի է ստացվել։ Տեսանյութը ներկայացնում ենք ստորև։