Շուշան Պետրոսյանը քաղաքանության ոլորտում այլևս առանքային դեր չունի, սակայն ժամանակ առ ժամանակ հայտարարություններով կամ որևիցե քաղաքական խոսքով հանդես է գալիս։

Բայց երգչուհին առավել հաճախ սկսել է մշակութային միջոցառումների մասնակցել և ըստ երևույթին՝ զբաղվել իր մասնագիտությամբ՝ երգարվեստով։ Շուշանը համացանցային տիրույթում բավականին ակտիվ է և հանրայնացնում է իր ժամանցից դրվագներ և որոշակի ուշագրավ կադրեր։

Եվ ահա այս անգամ երգչուհին հետևորդներին, երկրպագուներին ներկայացել է հայկական տարազային կերպարով։ Այդ հագուստով Շուշանը ավանդական հայ կնոջ կերպար է ստացել, որը նրան շատ է սազում։

Այդ մասին հայտնել են նաև երգչուհու երկրպագուները լուսանկարի մեկնաբանությունների հատվածում։ Նրանք մեկնաբանությունների դաշտը ողղոել են դրական ու ջերմ խոսքերով և հիացել երգչուհով։

«Իմ Հրաշք, իմ Հզոր ՀԱՅՈՒՀԻ, ՇՈՒՇԱ՛ՆՍ», «Հայոց Մոլորակի Շուշան», «Գեղեցկուհի․․․ Ձեր մայրիկին շատ եք նման», «Անճանաչելի եք․․․ հայուհի, շատ սազեց» և շատ այլ նմանատիպ ջերմ խոսքեր։