Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը մշտապես հայտնվում է սկանդալների, քննադատությունների և խոսակցությունների կիզակետում։ Նա հանրության շրջանում հայտնի է «Շիշ բռնող» մականունով։ Համացանցում լուրեր են տարածվել Հայկի նշանադրության մասին։

Հայկ Սարգսյանի նշանադրությունը կայացել է հունիսի մեկին։ Նա նշանվել է Օլգա Հայրապետյանի հետ։ Վերջինս համացանցային իր տիրույթում հանրայնացրել է լուսանկարներ ինսթագրամյան «պատմություններ» հատվածում, որտեղ տեղեկությունը հասանելի է ընդամնեը քսանչորս ժամ։ Հայկը նշանադրվել է հայտնի բարերար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհու հետ։

Օլգա Հայրապետյանը հանրայնացված բոլոր կադրերում միայնակ է։ Հավանաբար Հայկի հետ համատեղ լուսանկարների հրապարակումից խուսափել է, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավի և հերթական անգամ Հայկը քննադատության չարժանանա։

Սակայն օգտատերերի մի խումբ, այնուամենայնիվ, գտել է առիթ և քննադատել Հայկ Սարգսյանին շքեղ նշանադրության և ուրախանալու սիրտ ունենալու համար։

Ինչպես միշտ մեկնաբանություններում հանրությունը երկու մասի էր բաժանվել։ Երկրորրդ խմբին պատկանող օգատերերը խոր զարմանք էին հայտնում բացասական և վիրավորական քննադատությունների համար։

Շնորհավորում ենք զույգին և երջանկություն մաղթում։