Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ադրբեջանի առաջատար շախմատիստին․ մանրամասներ երիտասարդ հայ շախմատիստի մասին


Վերջին օրերին ընթացել է աշխարհի գավաթի երրորդ շրջանի 1-ին պարտիան։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան երեկ հանդես է եկել լավ լուրով, ըստ որի՝ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է գրանցել։

Նա խաղացել է Ադրբեջանի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակել։ Ադրբեջանցի շախմատիստը առաջատարներից է։ Հայազգի երիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը ծնվել է 2000 թվականին, Բյուրավան գյուղում։ Գրոսմայստերի ծննդավայրը գտնվում է Արարատաի մարզում։

Շախմատ սկսել է խաղալ հինգ տարեկանից։ Մանուկ Հայկին շախմատ խաղալ սովորեցրել է հայրը։ Յոթ տարեկանում արդեն մրցաշարերի էր մասնակցում։ Սովորել է շախմատի ակադեմիայում։ Նրա մարզիչն էր գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։

Այժմ երիտասարդ շախմատիստը մարզվում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի մոտ։ 2018 թ․ Հայկ Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը և տասը հնարավորից վաստակել յոթ միավոր և դարձել հանրապետության չեմպիոն և իրականացրել երազանքը։

Հայկը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ Նրա նախասիրություններից է ֆուտբոլը։ Շնորհավորում ենք Հայկին և մաղթում բազում նորանոր հաղթանակներ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!