Հայկ Մարությանը նոր մոնո-ներկայացում է պատրաստել․ «Քաղաքապետը»․ տեսանյութ Մարությանի կողմից


Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո տևական շրջան է, ինչ լռություն էր պահպանում։ Նրա վերաբերյալ քննարկումները տարատեսակ էին․

շատերը պնդում էին, որ Հայկ Մարությանը, առհասարակ, կնախընտրի հեռանալ երկրից, մի մասն էլ կարծում էր, որ կշարունակի բնակությունը և գործունեությունը Երևանում։

Եվ ահա Հայկ Մարությանը շտապում է տեղեկացնել, որ Երևանում է և ավելին՝ հանդես կգա նոր ներկայացմամբ։ Այն կլինի մոնո-ներկայացում, որը կկոչվի «Քաղաքապետը»։ Ներկայացման վերնագիրը խոստումնալից է և կարծես հուշում է, որ Մարությանը խոսելու է քաղաքապետ եղած տարիների մասին և հետաքրքրիր մանրամասներ է հայտնելու։

Այս մասին նա տեսանյութ է հանրայանցրել, որտեղ հանրությանը հայտնել է, որ շարունակելու է հասարակական գործունեությունը և հավելել, որ դրա հետ մեկտեղ վերադառնում է ստեղծագործական կյանքին


և առաջիկայում հետաքրքրական նորություններ ունի իր հանդիսատեսի համար։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: