Հայկոն և Խուլիո Իգլեսիասը՝ Արթուր Ջանիբեկյանի ծննդյան օրը․ արխիվային հրապարակում


Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ողջ համացանցը, օրը, օդը ողողված էր Հայկոյով։ Երգչի մտերիմները հանրությանը ներկայացրեցին Հայկոյի մասին ուշագրավ, գեղեցիկ և անգամ բացառիկ պատմություններ։

Հանրային մի շարք դեմքեր մեկը մյուսի ետևից հանրայնացնում էին Հայկոյի լուսանկարները և հիշում ու մեծարում նրան։

Երիտասարդ, տաղանդավոր  երգահանը հեռացավ՝ թողնելով վիշտ, կարոտ ափսոսանք։ Երեկ Երևանի պամթեոնում բացվեց Հայկոյիարձանը, որն ասես հուշի, որ նա կա, ողջ է և ապրում է մեր հիշողություններում։

Հանրայնացված հրապարակումներից մեկն էլ Հայկոյի և լեգենդար արտիստ Հուլիո Իգլեսիասի համատեղ լուսանկարն է։ Այն արվել է 2012 թվականին, Արթուր Ջանիբեկյանի ծննդյան օրը։ Լուսանկարում Հայկոն և Իգլեսիասը բեմում ենև պատրաստում են համատեղ կատարմամբ հանդես գալ։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։

Այն հրապարակել է Հայկո Հակոբյան հիմնադրամ ֆեյսբուքյան էջը։ Իսկ վերջում ցանկանում ենք նշել, որ Հայկոն կա և ապրում է իր երգերում և երկրպագուների հիշողություններում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!