Հայկոյի մայրը բացառիկ մանրամասներ է պատմել Հայկոյի, նրա կյանքի վերջին օրերի մասին․ տեսանյութ


Արդեն 1 տարի է տաղանդավոր Հայկոն այլևս մեզ հետ չէ։ Այս 1 տարին այնքան կարճ և այնքան երկար ու հավերժական էր։ Ինչպես Անահիտ Սիմոնյանն էր գրել՝ օրացույցի ամենատխուր օրը։ Դժվար է հաշտվել նրա չլինելու, նրա բացակայության հետ։

Ամենատխուր օրվա կապակցությամբ Հայկոյի մայրը, եղբայրը, ընկերները նշանավորել են օրը՝ լցնելով այն Հայկոյի մասին ուշագրավ, բացառիկ պատմություններով։

Հայկոն բոլորի հետ է։ Նա կապրի իր ստեղծագործություններում, հարազատների, ընկերների, իրեն ճանաչողների մտքերում ու հոգում։

Հայկոյի մայրը նշում է՝ տղան միշտ ամեն ինչում բոլորից ավելի առաջ էր մտածում։ Նա ոչինչ չէր ասում․ լուռ կատարում էր, որոշում ու կատարում։ Երգչի մոր աչքերում այնքան հուզմունք և վիշտ կա։ Վիշտը սրտում մայրը հավելում է, որ ինչ-որ բան աշխարհում ճիշտ չի ընթանում։

«Ոնց որ միշտ եմ ասել, կասեի, որ շատ սիրում եմ նրան», — հուզմունքը և կարոտը կոկորդում սեղմած՝ հոլովակը եզրափակեց Հայկոյի եղբայրը։ Տեսանյութը ներկայացնում ենք ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!