Արցախ-Ադրբեջանն հակամարտությունը կարծես փորձում է տեղափոխվել Հայաստանի տարածք։ Երասխում կրակոցներ են, փոխհրաձգություն։

Թե ինչ հանգուցալուծում կստանա լարված այս իրավիճակը դեռևս պարզ չէ։ Երասխի բնակիչներից մեկը՝ Խաչիկ Վարդանյանը, զրույց է ունեցել լրագրողի հետ և մանրամասներ հայտնել գիշերվա լարված իրավիճակից։ Նա հայտնել է, որ գիշերվա ընթացքում բավականին ուժեղ կրակոցներ են եղել։

Նշում է, որ թշնամին պնդում է, որ դրանք իր տարածքներն են և մենք պիտի ազատենք դրանք։ Խաչիկ Վարդանյանն իր անհամաձայնություն է հայտնում հակառակորդի «մեր տարածքներն են» պնդմանը, քանի որ ընդգծում է, որ ինքը այդտեղ ապրում է դեռևս 1979 թվականից։

Խաչիկն ասում է, որ չի պատրաստվում ընտանիքին հանել գյուղից, քանի որ պնդում է՝ զինվորը, երբ հետ նայի, թիկունքում մարդ պետք է տեսնի, հակառակ դեպքում կռվել չի ստացվի․ ո՞ւմ համար կռվի։

Երասխի բնակիչը հավելել է՝ ինքը միայնակ կարող է 10 ադրբեջանցու դեմ ձեռքերով կռվել։ Մանրամասները՝ տեսանյութում։