Տասնչորսամյա Մալենան Ֆրանսիայից ժամանալ է Հայաստան։ Նա արդեն հայրենիքում է և շարունակում է լսել ոգևորիչ, շնորհակալական խոսքեր և հպարտանալ ինքն իրենով, ինչպես որ հպարտանքում ենք մենք բոլորս տաղանդաշատ Մալենայով։

Հայաստանին հաղթանակ բերած և ՀՀ եռագույնը Եվրոպայում բարձրացրած աղջիկը երեկ հարազատների, ընկերների միջավայրում նշել է հաղթանակը և ուրախությունը և երջանկությունը կիսել հարազատների հետ։

Եվրոտեսիլյան հաղթանակը Մալենայի երազանքն էր, որ ետևից նա քայլել, ապա վազել է մի քանի տարի։

Նա երկու անգամ նախընտրական փուլում չի ընտրվել, սակայն ոչ մի վայրկյան չի հուսահատվել և հստակ քայլերով շարժվել է դեպի մեծ երազանքը։

Նրա մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, իր օգտահաշվում լուսանկարներ և հոլովակներ է ներկայացրել ռեստորանում կազմակերպած խնջույքի ամենաթեժ պահերից , որոնցից մեկն էլ մակագրել է՝ «Հայավարի նշում ենք»։

Աննա Մանուչարյանի ներկայացած լուսանկարները կարող եք դիտել նյութին կից և տեսնել թե ինչպես են նշել։