Հայրենասիրությունը դա նաև այն զգացողությունն է, երբ հայրենիքիդ մասին օտարն է խոսում, երբ քո հայրենի լեզվով ուրիշն է խոսում, դու անասելի մեծ հպարտություն ես ապրում։ Հայրենիքը բոլորիս տունն է, անգամ եթե քո տունը հանգամանքների բերումով օտար հողում է։

Վերադառնում ես հայրենիք և արդեն օդանավակյանում զգում ես քեզ տանը։ Հայաստանը դարերի խորքից մեզ հասած երկիր է։ Աշխարհի տարբեր ծայրերում կան հայեր և աշխարհում շատ ու շատ օտարներ ճանաչում են և գնահատում հայ մշակույթը։

Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել մի գեղեցիկ տեսանյութ, որտեղ ականատես կլինեք, թե ինչպես է Ճապոնիայի դեսպանը երգում հայերեն։

Նա կատարում է«Երազ իմ, երկիր հայրենի» երգը։ Դիվանագետն աշխատում է Հայստանում։ Նա Ճապոնիայի դեսպանն է։ Մասանորի Ֆուկուշիման առանձնակի ջերմությամբ է կատարում երգը։

Մեկնաբանություններում հազարավոր օգտատերեր հիացել են դեսպանի կատարմամբ։ Իսկ կատարումն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։