Երեկ երեկոյան ժամերին ակտիվորեն տարածվում էր ՀՀ նախագահի մասին մի տեղեկություն, ըստ որի՝ նախագահը Անգլիայում մասնակցել է Անգլիայի թագուհու հրաժեշտի արարողակարգին և դրսևորել ոչ պատշաճ վարք։

Ըստ տարածված տեղեկության՝ Վահագն Խաչատուրյանը գորգով քայլելիս զրուցել է, այնուհետև թագուհու դագաղի մոտ լուսանկարվել։

Մինչ համացնացային տիրույթում ՀՀ նախագահին փնովում և ամոթանք էին տալիս, հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը, ով համացանցային տիրույթում ակտիվ է և անդրադառնում է լայնածավալ քննարկվող թեմաներին, որոշ ժամանակ անց ուղիղ եթերում ասում է, որ տարածվող այդ տեղեկությունը կեղծ է, և դրա ետևում կանգնած են ադրբեջանցիները։

Բժիշկը նաև հայտարարում է, որ այժմ տեղեկատվական պատերազմի մեջ ենք և կոչ է անում զգոն լինել և չտրվել սադրանքներին։ Կեղծ տեղեկության նպատակն է եղել Հայաստանի վարկանիշը գցելը, փնովելը։

Հայկ Մանասյանի խոսքի մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։