Սամվել Բաբայանը հարցազրույց է ունեցել և խոսել Հայաստան — Ռուսաստան հարաբերությունների մասին։

Այն նկատառմանը, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները գնալով զարգանում են, Բաբայանը պատասխանել է, որ դրա միակ մմեղավորը հենց Ռուսաստանն է։

Բաբայանը հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմից առաջ, ընթացքում և հետո պահվածքի պատճառով Հայաստանը պարզապես կարող է հրաժարվել իր դաշնակցից։ Սամվել Բաբայանը հիշեցրել է, որ այդպես վարվել են Ուկրաինան և Վրաստանը։

Իսկ Ռուսաստանին «դավաճան» անվանողներին ասել է․ «Դավաճաննները դուք եք, բոլորդ, որ էսքան տարի չպատրաստվեցիք պատերազմին»։ Ինչպես նաև նշել է, որ ՌԴ-ն օգտագործում է ՀԱՊԿ անդամ Հայաստանին, որպեսզի Ադրբեջանին իր կողմ քաշելու համար։

Հաղորդավարի այն հարցին, թե կարո՞ղ էր Ռուսաստանը Ադրբեջանին տվայլներ տալ, Բաբայանն ասաց, որ իմաստ չկար, Ադրբեջանն ինքն ուներ իրեն անհրաժետ տվյալները։ «Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ, և սա նրանց պետք է հասկացնել»,- հայտարարել է Բաբայանը։ Սամվել Բաբայանի հարցազրույցը կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։