«Հայաստանը որևիցե անգամ մեղավոր չի եղել պատերազմը կանգնեցնելու կամ չկանգնեցնելու մեջ»․ Լուսինե Բադալյանը պատերազմի վերաբերյալ մանրամասներ է հայտնել․ տեսանյութ


Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով 2018 թվականից հետո սկսեց քաղաքականությամբ զբաղվել, այժմ ՔՊ ներկայացուցիչ է և ԱԺ-ում ներկայանում է որպես պատգամավոր։ Պատգամավորը այս օրերին զրույց է ունեցել և մի շարք ուշագրավ հարցերի պատասխաններ հնչեցրել։

Հաղորդավարի հարցին, թե կպատկերացնե՞ր պատգամավորը, որ հետպատերազմական շրջանում անցկացվող ընտրություններում ժողովուրդը նրանց կրկին ձայն կտար, Լուսինեն պատասխանել է, որ դժվար ապրումներ են ունեցել և այդ ապրումները, թվում էր՝ երբեք չի անցի։

Սակայն միևնույն ժամանակ ավելացրել է, որ կոլեկտիվ ժողովուրդը, նրա հավաքական միտքը  երբեք չի սխալվում։ Ընտրությունների արդյունքներից խոսելիս՝ Լուսինեն ասել է, որ ավելին էր սպասում, մի փոքր սխալվել է հաշվարկներում։

Պատերազմի մասին խոսելիս պատգամավորն ասել է․ «Ադրբեջանը չհամաձայնվեց տարածքները հանձնելուն, քանի որ վստահ էր, որ կարող է ստանալ ավելին․․․ Հայաստանը որևիցե անգամ մեղավոր չի եղել պատերազմը կանգնեցնելու կամ չկանգնեցնելու մեջ»։

Լուսինե Բադալյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: