Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու պահպանենք նրանց անուններն ու սխրանքները։ Քանի դեռ նրանց անունները կլինեն մեր շուրթերին և սխրանքները՝ մեր ամենօրյա պատմություններում, այդժամ կարող ենք ասել, որ նրանք անմահ են, մեզ հետ են, կշարունակեն պաշտպանել մեզ։

Հայրենիքի հանդեպ նրանց սերն ուրիշ էր։ Կյանքը ոչինչ էր հայրենիքի դիմաց։ Ապագա սերնդին կրթենք, դաստիարակենք հենց այդ տղաների ոգով ու կորովով և հայրենասիրական վեհ գաղափարներով։ Անմահացած հերոսների շարքին է դասվել նաև Կարեն Թադևոսյանը։

Ծնվել է 2001 թվականին, Արթիկ քաղաքում։ 2019-ին մեկնել է ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ Անմահացել է Թալիշում մարտական առաջադրանքը կատարելիս։ «Համեստ, բարի, աշխատասեր»,- ահա այսպիսի հատկանիշներով էր օժտված։

Կարեն Թադևոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում ընտանիքին և հարազատներին։

Հիշատակդ հավերժ, քաջ հերոս, դու հաղթել ես, քանզի անհավասար մարտում պարտվեց քաղաքականությունը, այլ ոչ հերոս զինվորը․․․