Բաղադրություն՝

4ճ/գդ. շաքարի փոշի,
350գ. բալ,
50գ. սև շոկոլադ,
15գ. դոնդող,
250գ. կաթ,
250գ. թխվածքաբլիթ
75գ. շաքարավազ,
1 հատ կիտրոն,
600մգ. սերուցք,
7գ. պեկտին
վանիլին (ըստ ցանկության):
Պատրաստման եղանակը՝
Դոնդողը թրջել սառը ջրի մեջ և թողնել, որպեսզի ուռչի: Այնուհետև եռացնել կաթը, ավելացնել շաքարավազը, ապա նաև դոնդողը: Այս ամենը լավ խառնել, որից հետո հերթականությամբ ավելացնել սերուցքը, վանիլինը և կիտրոնի քերած կեղևը: Ստացված զանգվածը նորից խառնել:

Ձևամանի առաջին շերտում հարկավոր է շարել թխվածքաբլիթները: Վրան շատ քիչ կաթ լցնել, որի մեջ նախապես ավելացված էր շաքարի փոշի: Այնուհետև անհրաժեշտ է քսել կրեմը, նույն հերթականությամբ կրկին շարել թխվածքաբլիթներն ու կրեմը:
Այս գործողությունները կատարելուց հետո բալը ճզմել: Հյութին ավելացնել շաքարի փոշի, պեկտին և դնել կրակի վրա՝ 3 րոպե:
Բալը շարել տորթի վերին շերտում, ապա լցնել արդենիսկ եփած օշարակը:

Վերջում կարող եք տորթի վրա քերել շոկոլադ: Այն կդարձնի ավելի համեղ և ախորժալի:Կարող եք նաև ձևավորել ըստ ճաշակի: