Աղցանները յուրաքանչյուր սեղանի զարդարանքն են համարվում և գրեթե միշտ առաջինն է վերջանում սեղանից։ Առաջիկայում տոներն են և հենց այդ պատճառով էլ բերել ենք հերթական խենթացնող աղցանը։

Պատրաստեք, հյուրասիրեք մտեիմներին, հարազատներին, արժանացեք գովասանքի և տարբերվեք, քանի որ ներկայացված աղցանն իսկապես յուրօրինակ է։

Այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները՝
Լոբի՝ կարելի է վերցնել պահածոյացված, որպեսզի պատրաստումն առավել արագ ստացվի
Եգիպտացորեն
Բուլղարական պղպեղ
Կարմիր սոխ
Կանաչ սոխ
Համեմ
Ավոկադո
½ լայմի հյութ (ավոկադոյի համար)
Թանձրուկի համար
1 լայմի հյութ
Ձիթապտղի ձեթ
1/3 քիմիոն
1/3 ծխեցված պապրիկա
Աղ/պղպեղ

Լոբին խաշելուց առաջ լավ կլինի 1 գիշեր թրջել: Ավոկադոյի վրա լայմի հյութ քսեք, որպեսզի չսևանա և գույնը հնարավորինս երկար պահպանի:

Թանձրուկի համար լայմ ենք ավելացնում, բայց եթե չունեք կարող եք լիմոն օգտագործել: Իսկ պատրաստման ողջ մանրամասներն առաջրկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։