Համեղ ուտեստ ողջ ընտանիքի համար․ թռչնամիսը սնկով ընդամենը 30 րոպեում


Հանգստյան օրերին ընտանիքի բոլոր անդամներին հավաքեք մեկտեղ։ Այդ հարցում օգնում է համեղ սեղանը։ Իսկ համեղ սեղան ստանալու հարցում  օգտակար կլինենք մենք՝ համեղ բաղադրատոմսով։

Այս ուտեստը պատրաստվում է ընդամենը 30 րոպեում և օգտակար ու անչափ համեղ է։

Դե ինչ, հավաքեք անհրաժեշտ բաղադրամասերը՝

Հավի ազդրամիս — 700 գ

Սունկ՝ շամպինիոն տեսակի — 400 գ

Սոխ — 1 հ․

Սխտոր — 1 ատամիկ

Ալյուր — 1 թ․գ․

Թթվասեր — 200 գ

Բուսայուղ — 3 ճ․գ․

Կարագ — 30 գ

Աղ, սև պղպեղ

Մանանեխ — 1 թ․գ․

Չորացրած մաղադանոս — 1/2 թ․գ․

Ջուր — 200 մլ

Թարմ մաղադանոս

Այս ուտեստը արդեն պատրաստ վիճակում սեղանին կմատուցեք ընդամենը 30 րոպեից։ Եթե արդեն հավաքել եք բոլոր բաղադրիչները, անցնենք պատրաստման ընթացքին։ Ձեզ մնում է միայն մանրացնել, տապակել, միախառնել և վերջ։

Իսկ պատրաստման մանրամասներին առաջարկում ենք հետևել վարը կցված տեսանյութում, որտեղ հեղինկաը մանրակրկիտ ներկայացնում է, թե ինչպես է ստանում այն։ Նյութին սիրով կցում ենք նաև  մի քանի լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!