Արդեն մի քանի օր է ինչ համացանցը քննարկում է Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի սիրավեպի մասին լուրերը։ Անվերջանալի քննարկումները սկսեցին այն պահից, երբ թե՛ Անին, թե՛ Մհերը իրենց համացանցային հարթակներում սկսեցին կիսվել իրենց անչափ սիրառատ լուսանկարներով։

Լուսանկարների և տեսանյութերի հրապարակումները շարունակվեցին օրեր շարունակ առանց ընդմիջումների։ Հանրայնացված կադրերը խոսում են միայն այն մասին, որ նրանց միջև սիրավեպ կա։

Սակայն նրանցից և ոչ մեկը չի հաստատում, նրանք շարունակ լռություն են պահանում և իրենց հրապարակումներում շարունակում են պահպանել ինտրիգը, որը գնալով մեծանում է և իր հետ լայնացնում քննարկումների շրջանակը։

Անիին և Մհերին որպես զույգ անչափ հավանեցին հազարավոր օգտատերեր, որոնք մեկնաբանություններում նշում են, որն զույգն ասես միմյանց համար է ստեղծված։ Անին դեռ վաղուց էր ակնարկում իր սիրելի ունենալու փաստը, սակայն միայն ակնարկում էր, և անձնական կյանքը պահում էր հեռու բոլորից։

Սակայն այժմ զույգը գաղտնի չի պահում հարաբերությունները։ Դա են վկայում նրանց անկեղծ հրապարակումները։ Անիի և Մհերի սիրառատ լուսանկարները և տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։