«Համայն Արցախաց թագավորն ապրած կենա՝ ուզում եմ  հասկանալ ե՞րբ և որտե՞ղ եք հասցրել տեղավորել Արցախից տեղահանված մեր 38 000 հայրենակիցներին, որ․․․»․ Ալեն Ղուլյան


Ալեն Ղուլյանը համացացային տիրույթում կիսվել է մի լուսանկարով, որտեղ նշված է, որ Ստեփանակերտի մշակույթի պալատում վերանորոգման աշխատանքներ են սկսել։

Լուսանկարին կից փորձագետը գրառում է կատարել, որտել հեգնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ղուլյանը հիշեցրել է, որ պատերազմի հետևանքով հակառակորդին են անցել արցախյան հարյուր քսան համայնքներ, որտեղից էլ տեղահանվել են երեսունութ հազար մարդ։

Փորձագետը նշել է՝ առաջնահերթ խնդիր էր մարդկանց բնակարանային հարցի լուծումը, այլ ոչ մշակույթի պալատի վերանորոգումը։

«Համայն Արցախաց թագավորն ապրած կենա՝ ուզում եմ հասկանալ ե՞րբ և որտե՞ղ եք տեղավորել Արցախից տեղահանված մեր երեսունութ հազար հայրենակիցներին, որ արդեն ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ եք վերանորոգում։ Քանի դրամները բոլ-բոլա՝ էն պուրակի շինարարություն էլ սկսեք»,- գրել է Ղուլյանը։

Ղուլյանի հետ համաձայնել են բազմաթիվ օգտատերեր, որոնք մեկնաբանություններում նշել են դժգոհությունների մասին և համաձայնել՝ մշակույթի պալատի վերանորոգումն այս պահին առաջնային խնդիր չէ։


Понравилась статья? Поделиться с друзьями: