Այսօր ԱԺ-ում նիստ էր հրավիրվել, որտեղ քննարկվել է երկրում ծառացած խնդիրների, վտանգների վերաբերյալ հարցեր։ Կառավարության անդամները, քաղաքական մի շարք գործիչնենր ելույթներ են ունեցել և հայտնել իրենց կարծիքը առկա խնդիրների վերաբերյալ։

Սասուն Միքայելյանը նույնպես ելույթով հանդես եկավ։ Նա ընդգծել է այն փաստը, որ պատերազմի օրերին բոլոր երկրները կոչերով են հանդես եկել, ուրիշ ոչինչ։ Սասուն Միքայելյանն ասել է, որ եթե որևէ երկիր ցանկանար կանգնեցնել պատերազմը, այն կկագներ։ Ընդգծել է, որ որոշ չափով օգնել է միայն Ռուսաստանը։

Համոզմունք է հայտնել, որ այս արհավիրքից երկիրը դուրս բերելու միակ ճիշտ ուղին համախմբվելն է։ «Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնել, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի թևներս ծալենք նստենք մինչև ՀԱՊԿ-ը օգնի։

Համախմբենք մեր ժողովրդին, սառը գլխով դատենք, որովհետև մենք պետություն կորցնելու խնդրի առաջ ենք կանգնած, էկել ենք ստեղ ինչեր ենք խոսում, լավ կլինի ես գնամ, գնամ իմ երկրապահով զբաղվեմ, շնորհակալություն»։

Սասուն Միքայելյանի ելույթը մանրամասնորեն կարող եք դիտել ստորև կցված տեսանյութում։