«Հաճախ նվիրեք կանանց ծաղիկներ․․․»․ Սիլվա Հակոբյանի նոր, ամառային երանգներով շաղախված ֆոտոշարքը․ երգչուհին է՛լ ավելի է գեղեցկացել


Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում բավականաչափ ակտիվություն է ցուցաբերում սոցիալական հարթակներում։ Նա մշտապես իր հետևորդներին ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իր օրը, աշխատանքը, որտեղ է հյուր լինում, ինչպես է անցկացնում ազատ ժամանակը։

Երգչուհու երկրպագուներին, սակայն, ամենաշատը հետաքրքրում և ամենաշատը դուր է գալիս սիրելի երգչուհու հրապարակումները և գրառումները նրա դստեր՝ փոքրիկ Միլայի վերաբերյալ։

Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ Սիլվան է՛լ ավելի է գեղեցկացել և նրբացել։ Երգչուհին ֆեյսբուքյան և ինսթագրամյան իր հաշիվնեերում նոր, անչափ գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել։

Լուսանկարներում նա անչափ երջանիկ և գեղեցիկ տեսք ունի և ձեռքին պահում է ամառային հրաշալի գույներով մի գեղեցիկ ծաղկեփունջ։

Հրապարակմանը Սիլվան կցել է նաև գրառում, որտեղ ասվում է․ «Հաճախ նվիրեք կանանց ծաղիկներ: Ոչ թե ինչ որ առիթով, այլ հենց այնպես: Հանուն իրենց հեքիաթային գեղեցկության»:

Մեկնաբանություններում Սիլվային հաճոյախոսել են նրա երկրպագուները և ջերմ մաղթանքներ հղել։


Понравилась статья? Поделиться с друзьями: