«Հաճախ Արտյոմի վերանաշապիկներն եմ հագնում․ ամուսինս դեմ չէ»․ Յուլյա Ֆինկը իր ոճային կերպարնների մասին


Դերասանուհի Յուլյա Ֆինկը այս ընթացքում էկրաններին չի երևում և իր ազատ ժամանակն անցկացնում է երեխաների հետ։

Ինչպես հայտնի է դերասանուհին երկվորյակ տղաներ ունի։ Սակայն փոքրիկների խնամքը առիթ չէ մատների արանքով նայել նորաձևությանը։

Երիտասարդ մայրիկը մշտապես ներկայանում է ոճային գեղեցիկ համադրություններով և շատերին է օրինակ ծառայում։ Ոճային բազմազանության մեջ Յուլյան ֆոտոշութի համար ընտրել է հինգ տարբեր կերպարներ․ առաջինը «բոխո» ոճն է։

Դերասանուհին նշել է, որ սիրում է կանացի լինել, սակայն հավելել է, որ վերջին շրջանում ամուսնու՝ Արտյոմի վերնաշապիկներ է կրում։

Նշել է, որ ամուսինը դեմ չէ, ավելին՝ սիրում է, երբ կինը այդ վերնաշապիկները կանացի է մատուցում։ Այդ ոճը Յուլյային հնարավորություն է տալիս լինել տարբերվող։ Երկրորդ կերպարում դերասանուհին լայնեզր գլխարկով է ներկայացել, երրորդ կերպարում կրում է երեկոյան զգեստ։

«Մյուս կերպարում կարմիր, լայն տաբատով և գծավոր՝ ծովային պրինտով բլուզով եմ: Լայն տաբատներ շատ եմ սիրում, այս կերպարն էլ բացառություն չէ»,- ասել է Յուլյան։ Դերասանուհու վերջին կերպարը ամենօրյա թեթև և ոճային կերպար է։


Понравилась статья? Поделиться с друзьями: