Հալալ եղբոր պես է եղել. հրամանատարը պատմում է պատերազմում զոհված Մհերյանի մասին…հուզիչ


Վերջին երկու տարում այնքնա հերոսացած որդիներ ունեցավ Մայր Հայաստանը։ Որքան էլ հպարտ լինենք նման տղաներով, եղբայրներով, հայրերով, միևնույնն է մեզ նրանք կենդանի էին հարկավոր։

Էդգար Ալեքսանյանը, ով կապիտան է, պատմել է, որ  Հադրութում հանդիպել է քառասունչորսօրյա պատերազմի զոհերից՝ Էդգար Մհերյանի մասին։ Հերոսը «Գարեգին Նժդեհ» շքանշանակիր է։ «Իմ հալալ եղբայրը չէր, բայց հալալ եղբոր պես է եղել»,- ասում է կապիտանը, ով ընկերացել էր Էդգարի հետ։

18 տարեկան Էդգարը, վտանգելով սեփական կյանքը, փրկել է իր ընկերներին: Իսկ ինքը պայթել մեքենայի մեջ… Հերոսը Երևանից է։ Նա ընդամենը երեք ամսվա զինծառայող  է եղել։

Պատերազմի ողջ ընթացքում արիաբար մասնակցել է մի շարք թեժ մարտերի, ճիշտ հաշվարկի շնորհիվ կարողացել է ոչնչացնել թշնամուն և փրկել շրջափակման մեջ հայտնված տասնմեկ հոգու կյանք:

Էդգարը մարտեր է մղել Արցախի տարբեր ուղղություններով՝ Ջրական, Վարանդա, Հադրութ, Կարմիր Շուկա, իսկ վերջին կետը եղել է Մարտունու շրջանի Քերթ գյուղը։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: