Օրերս սիրված արտիստուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն էր։ Նադեժդան ծնվել է հոկտեմբերի տասնյոթին։ Իր գործունեության ընթացքում երգչուհին դրսևորվել է որպես ակտիվ և երաժտության բնագավառում անհրաժեշտ ու պիտանի աշխատող։

Նրան ճանաչում ու սիրում են շատերը։ Նադեժդան աուսնացած էր քանդակագործ Դավիթ Բեջանյանի հետ։ Այսօր չկա և՛ Նադեժդան, և՛ տաղանդաշատ քանդակագործը։ Նրանք երկուսն էլ շարունակում են ապրել իրենց դստեր և թոռնիկների մեջ։

Նրանց միակ զավակը Էմմին է, ով շարունակելով մայրիկի գործը՝ փայլում է, փայլում յուրովի։ Երգչուհին իր ստեղծագործություններում, կատարումներում կրում է մայրիկին՝ անզուգական Նադեժդա Սարգսյանին։

Նադեժդայի հազարավոր աշակերտների կատարումներում ամիջապես կարելի է նկատել տաղանդաշատ երաժշտի դպրոցը և մանկավարժական ձեռքը։ Օրերս՝ մայրիկի ծննդյան առիթով Էմմին հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել։

Հանրայնացված լուսանակրում Նադեժդան է և Էմմին։ Լուսանկարին կից Էմմին գրել է․ «Հազար երանի էս օրը․ ծնունդի վերջում ասեց՝ չխաբես, վաղը նկարներս կտաս»։