Երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում ակտիվ գործունեություն ունի։ Նախ նա համերգային ծրագրով մեկնել էր ՌԴ, ապա ընտանիքով մեկնել էին հանգստի։

Եվ այդ ամենի հետ միասին երգչուհին հասցնում է պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել իր առօրյաից և ուրախացնում հետևորդներին։ Սիլվայի երկրպագուներն անչափ մեծ ուրախությամբ են ընդունում սիրելի երգչուհու դստեր մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը։

Այս անգամ երգչուհին հանրայանցրել է նոր ֆոտոշարք, որտեղ հեքիաթային տեսք ունի։ Նոր ֆոտոշարքի համար Սիլվան ընտրել է անտառային տեսարան։ Լուսանկարներին Սիլվան գրառում է կցել․ «Պետք է սովորել մտքերն ընտրել այնպես,ինչպես հագուստը։ Հագուստից կախված է, թե ինչպիսի տեսք ունենք մենք, իսկ մտքերից — ինչպես ենք ապրում։

Իսկ ի՞նչը կարող է ձեզ դրական մտքեր փոխանցել …»։ Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները ակտիվ գրառումներ են կատարել և նշել, որ Սիլվան վերջին շրջանում շատ է գեղեցկացել։

Ինչն անչափ հաճելի է եղել երգչուհուն։ Սիլվայի լուսանկարները մեկնաբանել են նաև հայտնի դեմքեր (Անի Քոչար, Լիանա Վանոյան, Սոնա Եսայան, Աննա Դովլաթյան և այլք)։