Հագեցնող նախաճաշ ընդամենը 10 րոպեում


Ավելորդ է նշել, որ նախաճաշն ամենակարաևորն է և օրվա հիանալի և առողջ սկիզբը հենց նախաճաշն է։ Բաղադրիչները կգտնվեն ցանկացած տան սառնարանում։

Քիչ բաղադրամասեր, պատրաստման դյուրին ընթացք և համեղ ու հագեցնող նախաճաշը պատրաստ է։ Եթե վաղ առավոտյան աշխատանքից առաջ նախապատրաստական աշխատանքները շատ են և ժամանակ չկա նախաժաշ պատրաստելու, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է։ Այն կհիացնի ձեզ և կստիպի ամեն օր պատրաստել։

Նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

Հավկիթ — 3 հ․

Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության

Թթվասեր — 3-4 ճ․գ․

Պանիր — 150 գ

Ալյուր — 80 գ

Բաղադրամասերն արդեն հուշում են հրաշալի համի մասին։  Բոլոր բաղադրիչներն անհրաժեշտ է միախառնել, ստացվում է խիտ խմորային զանգված, որն էլ անհրաժեշտ է պատրաստել բուսայուղով պատված տաք թավայում։

Պատրաստման ընթացքն իր ողջ մանրամասնությամբ կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։ Բարի ախորժակ և պատրաստման բարի ընթացք։


Понравилась статья? Поделиться с друзьями: