«Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն»․ Արսեն Թորոսյանի և Գեղամ Նազարյանի միջև միջադեպ․ տեսանյութ


Այսօր ԱԺ-ում հերթական նիստն է կայացել, որտեղ բազմաթիվ և տարաբնույթ ելույթների շարքում նաև ելույթով  հանդես  եկավ Արսեն Թորոսյանը։

Նա ելույթը սկսեց զարմանքով, որ պարզ, տարրական իրադարձությունները քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտումներով շատ էժան հայտարաություններ կատարող անձիք են լինում, որոնք ամեն բան կապում են  քրիստոնեական արժեքների, ավանդույթների հետ։ Ելույթը դեռ նոր սկսած Թորոսյանին տեղից ընդհատեց Գեղամ Նազարյանը։

Վերջինիս հետ Թորոսյանը խոսեց ամբիոնից՝ անմիջապես արձագանքելով։ Երբ ԱԺ փոխխոսնակը Նազարյանին խնդրեց չարձագանքել և քրիստոնեաբար մոտենալ միմյանց, Նազարյանը Արսեն Թորոսյանին հարցրեց՝ աթեի՞ստ ես, ինչին ի պատասխան Թորասյանն ասաց․ «Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն։

Ի տարբերություն շատերի ես չեմ թաքցնում կրոնական պատկանելությունը կամ չպատկանելությունը», ապա շարունակեց ելույթը  Հայաստանում տոն օրերի հետ կապված՝ հավելելով, որ Հայաստանը աշխարհի ռեկարդակի պետությունների  շարքին է դասվում իր տոն օրերի շատ լինելու քանակով։

Ելույթի և միջադեպի մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!