«Կրկին հրապարակ են մտնում «Նիկոլին Սերժն ա բերել» տխմարագույն զառանցանքի տարածողները»․ Վահան Բաբայան


Վահան Բաբայանը, ով հանդիսանում է «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդը, գրառմաբ է հանդես եկել և անդրադարձ կատարել հանրության մի շերտի, ովքեր ներքին քաղաքական իրավիճակի մասին խոսելիս՝ մշտապես առաջնորդվում են՝ «Նիկոլին Սերժն ա բերել» մտքով։

Այս միտքը քաղաքական գործիչը համարում է «տխմարագույն զառանցանք» և շարունակում է պնդել՝ տարածողները պատկանում են այն նույն սցենարիստներին, ովքեր ակտիվորեն տարածում էին և այժմ էլ շարունակում են տարածել «կազինոների մասին ստերը»։

«Նիկոլին Սերժն ա բերել» մտքի ակտիվորեն հետևողները շարունակում են պնդել այդ մասին նաև այն դեպքում, երբ Սերժը թիմով վերադառնում է քաղաքականություն։

«Կրկին հրապարակ են մտնում «Նիկոլին Սերժն ա բերել» տխմարագույն զառանցանքի տարածողները․․․

Այդ ստերի տերերը պարտվում են Սերժ Սարգսյանին, այո՛, հենց Սերժին․․․»,- գրել է Բաբասյանը։ Այնուհետև նշել է՝ ըստ Գեբելսի՝ ինչքան մեծ ու անհավանական է սուտը, այնքան մեծ է հավանականությունը հավատալի դառնալու։


Понравилась статья? Поделиться с друзьями: