Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացավ ևս մեկ հայ դերասան


Համավարակը դեռ ամուր կառչած է Երկրից։ Մարդիկ հաճախ են հիշում երանելի կյանքը մինչ կորոնավիրուսը ընկած ժամանակահատվածը  և փորձում հարմարվել և ապրել այլևս նոր իրողության մեջ։

Երեկ հայտնի դարձավ, որ այս չարաբաստիկ հիվանդությունը խլել է ևս մեկ կյանք։ Մահացել է Վաչիկ Մանգասարյանը։ Նա ամերիկահայ հայտնի դերասան է, ով առավել վառ հիշվել է «Agents of S.H.I.E.L.D.» սերիալից, որտեղ Վաչիկը կերտել է Կասիմ Զագլուլի հիշվող կերպարը։

Այն տարիներ շարունակ էկրաններին էր և յոթ եթերաշրջան հեռուսատդիտողին պահեց էկրանների մոտ և հետաքրքրությամբ լցրեց նրանց ժամանակը։ Դերասանը այլ նախագծերում նույնպես նկարահանվել է․ «Ջրահին ոստիկանություն», «Մենտալիստ» և այլն։

Դերասանը յոթանասունութ տարեկան էր։ Կյանքց հեռացել է Կալիֆոռնիայում։ Նշվում է, որ հիվանդության հետ կապված բարդություններ են առաջացել։ Մանգասարյանը ծագումով հայ է, որը ծնվել է 1943 թ․, Իրանում։

Ամերիկա էր տեղափոխվել դեռևս քսաներեք տարեկանում։ Ցավակցում ենք դերասանի ընտանիքին և բոլոր հարազատներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!