Կորոնահամբույր՝ Լևոն Արոնյանից և իր նոր սիրուց


Հանրահայտ շախմատիստ Լևոն Արոնյանի նոր ընտրյալը՝ գեղեցկուհի Անիտա Այվազյանը, նոր լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա համբուրում սիրելիին՝ դիմակներով։ Նա կորոնահամբույրը մակագրել է «Կորոնաժամանակներն այսպիսին են» գրությամբ։ Լուսանկարն անչափ գեղեցիկ է և հուզառատ։

Հիշեցնենք՝ օրերս բուռն քննարկումների էր արժանացել Լևոն Արոնյանի կյանքում նոր սիրո ի հայտ գալը։ Անիտան իր էջում բազում համատեղ լուսանկարներ էր հրապարակել՝ մակագրության մեջ նշելով՝ եկել է ժպտալու ժամանակը։

Լևոնն էլ, իր հերթին, նամակ էր հղել հանրությանը՝ նշելով՝ գտել է նոր սերը և հիմա երջանիկ է։ Մի քանի օրից պարզ է դարձել՝ զույգը մեկնել է Բեռլին, որտեղ վայելում է հանգստյան օրերը։ Անիտան տեսարժան վայրերից գեղեցիկ կադրեր է հրապարակում՝ սիրառատ մեկնաբանություններով։

Երևում է՝ զույգն անչափ երջանիկ է և երկուսն էլ իրենց հրաշալի են զգում միասին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!