Կորեական աղցան․ պատրաստեք և վայելեք գազարի հագեցած համը


Կորեական աղցանն այն աղցաներից է, որ կարծումենք 1 անգամ գոնե համտեսած կլինի յուրաքանչյուրը։ Այն համեղ է և, իհարկե, չափազանց օգտակար։

Աղցանն ամբողջովին գազարից և համեմունքներից է բաղկացած։ Առաջարկում ենք պատրաստել Կորեական աղցան և այս աղցանի վերաբերյալ իմանալ ուշագրավ մի փաստ։

Չնայած որ աղցանը կոչվում է Կորեական՝ այն ստեղծվել է ՍՍՀՄ-ում, քանի որ պատրաստել են Սովետական կորեացիները։ Այդ տարիներին պեկինյան կաղամբի ներմուծման խնդիր կար և իրենց հայտնի Կիմչի աղցանի կաղամբը հեշտորեն փոխարինվեց գազարով:

Նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

4 հատ մեծ գազար

1 թ․գ․ աղ

1 թ․գ․ շաքարավազ

1 թ․գ․ համեմի սերմ

4 ճ․ գ․ բուսայուղ

2 ճ․ գ․ քացախ

Սև պղպեղ

2 ատամիկ սխտոր

Իսկ երբ ամեն բան նախապատրաստել եք, անցնենք պատրաստման գործընթացը։ Այն դյուրին է և հաճելի, որի համար էլ առաջարկում ենք հետևյել ստորև կցված տեսանյութի մանրամասներին։ Բաղադրատոմսը՝ Տաթևիկ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից։


Понравилась статья? Поделиться с друзьями: