Հրաշալի, անմահական համ ու հոտով օժտված աղցանի բաղադրատոմս ենք բերել, որը բազմիցս եք պատրաստել և վայելել։ Սակայն այս բաղադրատոմսը շատերի համար նորույթ կարող է լինել։ Այն փոքր-ինչ պատրաստման այլ ընթացք ունի։ Ամեն դեպքում որևէ փոքրիկ նորություն հաստատ կգտնեք՝ լինի դա համեմունք կամ մեկ այլ բան։

Անհրաժեշտ է՝
4 հատ գազար
1 թ․գ․ աղ
1 թ․ գ․ շաքարավազ
1 թ/գ համեմի սերմ
4 ճ/գ բուսայուղ
2 ճ/գ քացախ
Թեյի գդալի ծայրով սև պղպեղ
2 պճեղ սխտոր
Նաև կես գլուխ սոխ, եթե կցանկանաք

Չնայած որ աղցանը կոչվում է կորեական, այն ստեղծվել է ՍՍՀՄ-ում: Աղցանը պատրաստել են Սովետական կորեացիները, երբ պեկինյան կաղամբի ներկրման խնդիր կար և չէին կարողանում պատրաստել իրենց ավանդական Կիմչին, կաղամբը փոխարինվեց գազարով և ստեղծվեց այսքան լայն ճանաչում ունեցող աղցանը:

Աղցանը կարելի է պատրաստել ինչպես խանութում վաճառվող պատրաստի համեմունքով՝ приправа для корейской моркови, այնպես էլ վարը ներկայացված տարբերակով:

Աղցանի գլխավոր համեմունքը համեմի սերմն է: Իսկ պատրաստման մանրամասները դիտեք վարը կցված տեսանյութում։