Կոկոսի  փաթիլներով և ջեմով խմորեղեն. անչափ համեղ է ստացվում


Կոկոսի փաթիլներով  պատրաստվող այս խմորեղենն իր համով  պարզապես գերում է մարդկանց:

Բաղադրությունը `

ալյուր — 60 գ

կարագ 100 գ

80 գ կոկոսի փաթիլներ

2 ձու

շաքար -70 գ

ջեմ-150

վանիլային շաքար

Հարդարման համար:

սեւ շոկոլադ — 30 գ

Խորը ամանի մեջ լցնել կարագը, ավելացնել շաքարավազը և տրորել: Այնուհետև ավելացնել ձեւն և հարել: Այնուհետև հարկավոր է վրան շաղ տալ ալյուր,կոկոսի փաթիլներ և վանիլային շաքար:

Այս ամենը պետք է լավ խառնել: Ստացված զանգվածը տեղափոխել ջեռոցի ամանի մեջ, որի վրա նախապես փռել ենք յուղաթուղթ: Թխել: Ապա խմորը  մեջտեղից կիսել:

Վրան շարել  կտրատած պինդ ջեմը,  վրան դնել մյուս  կեսը և ծորացնել հալած շոկոլադը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!