Կնոջը՝ ծննդյան օրվա առթիվ Արաբո Իսպիրյանի գեղեցիկ շնորհավորանքը


Արաբո Իսպիրյանն արդեն գրեթե չորս տարի է, ինչ ամուսնացած է գեղեցկուհի Նարինեի հետ։ Նրանք մի հրաշալի բալիկ ունեն։

Արաբոյի և Նարինեի հարսանիքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի տասին։ Նրանք արդեն հրաշալի մի բալիկ ունեն, ով ծնվել է 2018 թվականի ամռանը։

Նարինե Գրիգարոյանի հայրը նախկինում եղել է Գեղարքունիքի մարզպետը։ Այսօր Նարինեի ծննդյան տարեդարձն է։

Ամուսինը՝ Արաբոն, հրապարակել է իրենց համատեղ շատ գեղեցիկ լուսանկարը՝ կցելով ռոմանտիկ տողեր։

Արաբոն կնոջ տարեդարձը շնորհավորել է՝ մեջբերելով Ավետ Բարսեղյանի հետևյալ տողերը․ «Սիրտն անցավ սիրո ճամպով, ով գիտի ասա ինձ ով, թե ինչքան ժպտաց ու արտասվեց ու վերջում թե ոնց այսպես ստացվեց երևի նշան կար վերևից: Շնորհավոր ծնունդդ, Հայ սիրուն աղջիկ»,- գրել է Արաբո Իսպիրյանը։

Արաբոյի շնորհավորական խոսքերին միացել են նաև նրա էջին հետևող այլ օգտատերեր, ովքեր ևս ջորմ բարեմաղթանքներ են ուղղել Նարինեին՝ ծննդյան տոնի առիթով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!