«Կյանքիս ու ծնունդիս ամենամեծագույն նվերը․․․»․ Էդգար Իգիթյանը դարձավ 31 տարեկան․ դերասանը ցույց է տվել որդու դեմքը


Այսօր՝ հունիսի տասներեքին, դերասան Էդգար Իգիթյանը նշել է երեսունմեկամյակը։ Օրվա առիթով դերասանն 1-ին անգամ ցույց է տվել որդու դեմքը։

Դերասանը քանիցս հանրայնացրել էր որդու լուսանկարները, բայց ոչ մի անգամ չէր ցուցադրել նրա դեմքը։ Այս անգամ ծննդյան օրը դերասանը ցանկացել է հանրության հետ կիսվել իր մեծագույն ուրախությամբ։

Էդգարը կադրեր է հանրայնացրել, որտեղ մեկ շաբաթական որդուն գրկած ասես վայելում է նրա բույրը, շունչը։ Կից դերասանաը գրել է․ «Կյանքիս և ծնունդիս ամենամեծագույն նվերը։

Մերսի լավ բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորիդ։ Բոլորիդ ցանկանում եմ այն սերը , ինչը հիմա զգում եմ իմ ներսում…Թող բոլորի ընտանիքներում , եթե դեռևս չկա այս երջանկությունը, անպայման Աստծո օրհնությամբ լինի… »։

Դերասանի երկրպագուները մեկնաբանություններում շնորհավորել են և ջերմ բարեմաղթանքներով հանդես եկել, որոնք ուղղել են եղել ոչ միայն սիրելի դերասանին, այլև նրա փոքրիկ հրաշք որդուն՝ Լեոնին։


Понравилась статья? Поделиться с друзьями: