«Կյանքիս ամենահուզիչ շնորհավորանքը․․․»․ ահա թե ինչպես է ացկացրել Հարութ Փամբուկչյանը ծննդյան օրը․ տեսանյութ


Հարութ Փամբուկչյանը եղել և մնում է բոլոր ժամանակների սիրված արտիստ։ Նրա յուրօրինակ երգարվեստը շատերն են գնահատում, սիրում ու վայելում սիրված երգչի երգերը։

Հարութը մշտական բնակություն ունի Ամերիկայում, սակայն ոչինչ չի խանգարում հայրենասեր, մարդասեր արտիստին պահպանել ամուր կապը հայրենիքի հետ։ Նա հաճախ է լինում Հայաստանում։ Այս օրերի երգիչը կրկին Հայսատանում է և այսօր իր ծննդյան օրվա առիթով հեաքրքիր օր է ունեցել։

Նախ նրան յուրատեսակ կերպով շնորհավորել են հյուրանոցում։ Երգիչը նշել էր, որ դա իր ծննդյան առաջին շնորհավորանքն է եղել։ Ապա օրն անցկացրել է հերոսների հետ՝ Զինվորի տանը։ Նա մի հոլովակ է հանրյանացրել և ցույց տվել, թե ինչպես է օրն անցկացրել։

Տեսանյութին կից Հարութ Փամբուկչյանը գրել է․ «Կյանքիս ամենահուզիչ շնորհավորանքը՝ ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆԸ: Ձեր ցավը տանեմ, տղերք»։

Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններում շնորհավորել են երգչին և լավագույն մաղթանքներով հանդես եկել; Իսկ տեսանյութը, որտեղ Հարութը Զինվորի տանն է, առաջարկում ենք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!